Հեծանվորդ աղջնակը ժեստով շնորհակալություն է հայտնել բեռնատարի վարորդին ու աստղ է դարձել
Չորսամյա հեծանվորդուհի Ռոդա Ջոնսը Համացանցի աստղ է դարձել զվարճալի տեսահոլովակի հրապարակումից հետո, որտեղ նա բեռնատարի վարորդին ցույց է տալիս մեծ մատը: Տեսագրությունը, որտեղ աղջնակը հեռավար վարորդին շնորհակալություն է հայտնում ճանապարհին ցուցաբերած քաղաքավարության համար, Twitter-ում զետեղել են երեխայի ծնողները։
«Մենք այնքան հաճախ ենք հեծանվորդների շուրջն ահավոր վարման տեսահոլովակներ ցուցադրում, որ HGV-ի բացառիկ համբերատար եւ զգույշ վարորդի այս քրեստոմատիական երթեւեկությունը, որը ուղեւորվում էր Ջեդբրո, արժանի է հրապարակման, ինչպես եւ Ռոդայի պատասխանը: Դրանք չկան Twitter-ում, բայց մենք վարորդին շնորհակալություն հայտնեցինք անմիջականորեն»,- մեկնաբանել է տեսահոլովակը Ջոնսի ընտանիքը:
Տեսահովավակը դարձել է վիրուսային եւ հաշված օրերում հավաքել 800 հազար դիտում: Բաժանորդները ոչ միայն հմայվել են գործնական կեցվածքով ինչ-որ տեղ շտապող երեխայով, այլեւ հավանություն են տվել ճանապարհին նրա դրսեւորած պահվածքին:
So often we see or share videos of awful driving around cyclists, so this textbook pass from an exceptionally patient & careful HGV driver for D&W Agri coming into Jedburgh deserves sharing, as does Rhoda's response! They're not on Twitter but we've thanked the haulier directly. pic.twitter.com/t46zQvfFoU
— Family ByFiets (@FamilyByCycle) June 3, 2018