
Հավով, դդմիկով և բրնձով պատրաստված կոտլետներ. նույնիսկ երեխաներն են միշտ հաճույքով ուտում

Բաղադրիչներ
1. Դդմիկ – 200 գ
2. Բրինձ (եփած) – 100 գ
3. Հավի փափկամիս – 500 գ
4. Սոխ – 1 հատ
5. Գազար – 1 հատ
6. Ձու – 1 հատ
7. Կանաչի – 1 փունջ
8. Աղ, պղպեղ
9. Ալյուր
Պատրաստման եղանակը
1. Մսաղացով անցկացնել հավի փափկամիսը, գազարը և սոխը:
2. Դդմիկը քերել խոշոր քերիչով:
3. Դդմիկը խառնել ֆարշի հետ, ավելացնել եփած բրինձը:
4. Ավելացնել մանր կտրատված կանաչին, ձուն, աղ և պղպեղ ցանել:
5. Խառնել ֆարշը և կոտլետներ ձևավորել:
6. Թավալել կոտլետներն ալյուրի մեջ և տապակել 2 կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը