Բաժիններ՝

Ամերիկացի դիվանագետներին կհետազոտեն Չինաստանում «ակուստիկ գրոհից» հետո

Չինաստանի Գուանչժոու քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ) ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության մի քանի աշխատակիցներ եւ նրանց ընտանիքների անդամներ ուղարկվել են հայրենիք բժշկական զննություն անցնելու համար: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

Դիվանագետները վերջին ամսվա ընթացքում վատառողջ են զգացել, որը, ենթադրաբար, առաջացել է միկրոալիքային ճառագայթման ակուստիկ ներգործությունից:

Նոյերթը հայտնել է, որ հիվանդացածների մոտ նկատվել են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխապտույտը, գլխացավերը, ականջներում աղմուկը, հոգնածությունը, ճանաչողական խնդիրները, տեսողության, լսողության խնդիրները, անքնությունը:

Անցյալ տարի Կուբայում համանման ախտանշաններ են արձանագրվել 24 ամերիկացի եւ 10 կանադացի դիվանագետների մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս