Մանեն համաձայնել է տեղափոխվել «Ռեալ», սակայն Զիդանի հեռանալը կարող է ամեն ինչ փոխել
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերը, գործարքում մասնակցել է Սենեգալի կառավարությունը, բայց դա տեղի է ունեցել մինչև Զինեդին Զիդանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը: Ինչպես հաղորդում է France Football-ը, մարզչի հեռանալը ձախողման սպառնալիքի տակ է դրել ֆուտբոլիստի տեղափոխությունը:
2017-18թթ. մրցաշրջանում Մանեն «Կարմիրների» կազմում անցկացրած 44 խաղերում դարձել է 20 գոլի և 9 փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանեն դարձել է առաջին սենեգալցին, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը