Բաժիններ՝

Վլադիմիր Լիսինն ամենահարուստ ռուսաստանցին է դարձել Bloomberg-ի վարկանիշում

Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը դարձել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով «Սեվերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովից: Դա հետեւում է Bloomberg Billionaires Index-ի ցուցակի (գործակալության ամեն օր նորացվող վարկանիշի) տվյալներից։

Ընդհանուր վարկանիշում Լիսինը ներկայում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Bloomberg-ի տվյալներով՝ հունիսի 4-ին ՆԼՄԿ-ի բաժնետոմսերն աճել են 3,5 տոկոսով, իսկ տարեսկզբից Լիսինի կարողությունն ավելացել է 2,17 մլրդ դոլարով եւ այժմ կազմում է շուրջ 20,2 մլրդ դոլար:

Ալեքսեյ Մորդաշովը ներկայում 46-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշում: Տարեսկզբից նրա կարողությունը, ըստ գործակալության գնահատումների, ավելացել է 506 միլիոնով: Bloomberg Billionaires Index-ում նա ռուսաստանցիների շրջանում առաջատարն էր 267 օր:

Մարտ ամսին Լիսինը նաեւ ամենահարուստ ռուսաստանցին է դարձել Forbes հանդեսի վարկածով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս