
ՀՀ միջազգային պահուստները՝ 2018թ. առաջին եռամսյակի վերջին

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին ամփոփ տեղեկատվությունը՝ 2018 թվականի 1-ին եռամսյակի համար (ներառյալ եզրափակիչ շրջանառությունը)։
Այսպես, 2018 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով) կազմել են 2 մլրդ 314.1 մլն ԱՄՆ դոլար։
Եռամսյակի սկզբի դրությամբ միջազգային պահուստների ծավալը նույնն էր՝ 2 մլրդ 314.1 մլն ԱՄՆ դոլար։ Այսինքն, տարվա առաջին 3 ամիսների պահուստների ծավալի փոփոխություն տեղի չի ունեցել։