
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները կրկնապատկվել են

2018 թվականի հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 921.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 31 մլն 674.6 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակում Հայաստան է ներմուծվել 15.1 մլն դոլար արժողությամբ 568.3 տոննա ապրանք:
Ստացված օգնության մեջ մեծ ծավալ են կազմել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները` շուրջ 14.4 մլն դոլարի, սարքերը և ապարատները` 11.6 մլն դոլարի:
Ամենաշատ մարդասիրական օգնություն է տրամադրել Միացյալ Նահանգները`17.7 մլն դոլարի, այնուհետև Շվեյցարիան՝ 6.7 մլն դոլարի, և Չինաստանը՝ մոտ 3 մլն դոլարի։