Բաժիններ՝

«Ես միանշանակ բացառում եմ դա». Լյովը՝ «Ռեալ» տեղափոխության մասին

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ժխտել է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նա արդեն ամռանը կգլխավորի Մադրիդի «Ռեալը»:

«Ես միանշանակ բացառում եմ դա: Դա առհասարակ չքննարկվող հարց է ինձ համար: Ես հիմա Աշխարհի առաջնությունում եմ:

Համոզված եմ, նրանք կգտնեն Զիդանին արժանի փոխարինող մեկին»,- նշել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբ տեղափոխվելու խոսակցությունները ժխտել էր նաև Մաուրիսիո Պոչետինոն:

«Ես նոր եմ երկարաժամկետ պայմանագիր կնքել իմ ակումբի հետ, և բոլորն ամեն ինչից գոհ են: Այստեղ ես շատ երջանիկ եմ, քանի որ ինձ թույլ են տալիս աշխատել: Մենք միասին աճում ենք:

Հիմա ես ամեն ինչ անում եմ, որպեսզի մենք լավ պատրաստվենք մյուս մրցաշրջանին: Ես ուշադրություն չեմ դարձնում այդ խոսակցություններին: Կլինեն շատ խոսակցություններ, բայց մադրիդյան ակումբից ոչ ոք կապ չի հաստատել ինձ հետ»,- նշել է Պոչետնոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս