
Դրամական պարգև՝ երկու և ավելի աղջիկ երեխա ունենալու պարագայում

Tsayg.am-ը գրում է. Դրամական պարգեւ երկու եւ ավելի աղջիկ երեխա ունենալու պարագայում: Ախուրյանի Մոր ու մանկան առողջության կենտրոնում տնօրինության նախաձեռնությամբ ու ՀՕՄ-ի ֆինանսավորմամբ իրագործվում է մի ծրագիր, որով խրախուսվում է աղջիկ ունենալը: Ծրագրի նպատակն է կանխել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: