
«Պետք է մի փոքր ժամանակ, որպեսզի անցնի վախը». Նեյմար

Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Աշխարհի առաջնության և իր վնասվածքի մասին:
«Ես ունեի որոշակի դժվարություններ, դրանք հիմա էլ կան: Պետք է մի փոքր ժամանակ, որպեսզի անցնի վախը: Չկա մի բան, որ կկանգնեցնի ինձ: Ես վախ եմ զգում այն պատճառով, որ չեմ խաղացել 3 ամիս:
Ֆիզիկական տեսանկյունից ինձ հետ ամեն ինչ լավ է: Պետք է հարմարվել որոշ բաների: Կան որոշակի անհարմարություններ, բայց ինձ ոչինչ չի խանգարի: Ես դեռ պատրաստ չեմ 100 %-ով, բայց ժամանակի հետ ամեն ինչ կանցնի: Վախենում եմ անել որոշ շարժումներ, բայց մինչև խաղադաշտ վերադառնալը դեռ օրեր կան:
Բրազիլիան ֆավորիտների շարքում է: Ես տեսնում եմ մարդկանց, ում հետ մենք կարող ենք հաղթել: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասում ապագայում, բայց, ինչպես ասում է Տիտեն, մենք պետք է խոսենք հաղթանակի համար»,- նշել է Նեյմարը:
Բրազիլիայի հավաքականի բժիշկները նշել են, որ Նեյմարը կկարողանա մասնակցել հունիսի 3-ին կայանալիք՝ Խորվաթիայի հետ ընկերական հանդիպմանը:
Սիրարփի Աղաբաբյան