
Կանեփանման բույս՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Մայիսի 24-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Գ. Վ.-ին: Վերջինս ինքնակամ իր ձախ գրպանից հանել է փայլաթիթեղով փաթեթավորված կանաչ բուսական զանգված՝ յուրահատուկ հոտով, ընդհանուրը՝ 2.1 գրամ քաշով:
Նույն օրը` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել թիվ 5 մասնաշենքի ցմահ ազատազրկման դատապարտվածների խցում, որտեղ պատուհանագոգի վրայից հայտնաբերել և առգրավել են 3 հատ տարբեր պլաստմասե ամաններում աճեցված կանեփանման բույսեր:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին