![](/banners/BeFunky-design.jpg)
Հաստատվել են 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/karavarutyun-9.jpg)
Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաև ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:
Այսպիսով՝ 2018-2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հատկացվել է 1350 տեղ, որից 105-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար:
Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո: 2018-2019 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով նախատեսվում է 140 տեղ, իսկ դոկտորանտուրայի կրթական ծրագրով՝ 13 տեղ:
Կառավարության անդամները համաձայնության են եկել վերոնշյալ որոշումները հաստատելու շուրջ՝ նշելով, որ հետագայի համար նման դեպքերով պետք է առաջնորդվել պետության, այլ ոչ թե բուհի կարիքները գնահատելով: