Բաժիններ՝

«Վերջին 2 տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարն իրականացվել է բավականին արդյունավետ». ՊԵԿ նախագահ

«Վերջին 2 տարվա ընթացքում ստվերի դեմ պայքար իրականացվել է և, մեր գնահատմամբ, բավականին արդյունավետ։ Բայց չենք կարող ասել, պնդել, որ այդ պայքարը եղել է, այսպես ասած, ամբողջական կամ համապարփակ, որովհետև ստվերի դեմ պայքարը բոլոր երկրներում առօրեական խնդիր է և եկամուտների հավաքագրմամբ կամ եկամուտների քաղաքականությամբ զբաղվող պետական մարմինների մշտական հսկողության առարկա է։

Նոր իրողություններից հետո ստվերի դեմ պայքարն է՛լ ավելի արդյունավետ օգտագործելու ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել, որի մասին վարչապետն ասել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ անուններ դեռ չի կարող նշել, քանի որ իր պաշտոնավարման 6-րդ օրն է, իսկ ՊԵԿ-ը հաշվետվություն կներկայացնի ՀՎՀՀ-ներով, որովհետև հաշվառումը մականուններով չի վարվում։

Նա խոստացավ պաշտոնավարման 100-րդ օրն ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը։

Ըստ Դ.Անանյանի՝ ստվերի ծավալի մասին տեղեկատվությունը ձևավորվում է վիճակագրական հարցումների միջոցով, իսկ մակրոտնտեսական դիտարկումների հիման վրա որևէ տոկոս հնչեցնելը ճիշտ չէ։

168.am-ի հարցին՝ ստուգումներ իրականացվելո՞ւ են, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ստուգումների բնականոն ընթացքը շարունակվում է նախապես տարեկան հաստատված ծրագրով»։

Մեր դիտարկմանը, թե հավելյալ ցանկով ստուգումներ չեն նախատեսվում, Դ.Անանյանը պատասխանեց` ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031