«Ունայի Էմերին թոփ-մարզիչ է». Պեպ Գվարդիոլա
Հիմա «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» խաղերն իսպանական դերբի կլինեն:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ողջունել է Ունայի Էմերիին, ով գլխավորեց «Արսենալը»: «Էմերին թոփ-մարզիչ է: Նրա կարիերան խոսում է ինքն իր մասին: Նա իդեալական կատարեց աշխատանքն իսպանական շատ թիմերի հետ՝ «Վալենսիայի» և «Սևիլիայի» և շատ լավ աշխատեց Ֆրանսիայում: Բարի գալուստ, Անգլիա: Եվս մեկ լավ մարզիչ եկավ այստեղ»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին:
Մայիսի 23-ին Էմերին պաշտոնապես գլխավորեց «Արսենալը»: Ունային «Սևիլիայի» հետ երեք անգամ հաղթել է Եվրոպայի լիգան, իսկ ՊՍԺ-ի հետ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երկու գավաթ, երկրի երկու սուպերգավաթ և ֆրանսիական լիգայի երկու գավաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը