Բաժիններ՝

«Հիմա մեզ համար անհնար ոչինչ չկա». Նիկոլ Փաշինյան

«ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար»,- այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համագումարի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է. «Բայց կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում ՏՏ զարգացումը, որովհետև մենք այն դիտարկում ենք ոչ միայն պրակտիկ, այլև՝ գաղափարական դաշտում: Ըստ էության՝ ՏՏ մեր ընկալումը հետևյալն է, դա գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում, ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին:

Հայաստանն ու հայ ժողովուրդը երկար տարիներ արգելափակվել են «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ: Հիմա մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակները իրագործելի են, դրանք մեր գործնական խնդիրն են՝ անկախ նրանից՝ ուրիշները որքանով են դա հնարավոր համարում»:

Վարչապետի խոսքով՝ ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկն է. «Դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը»: Ն. Փաշինյանը ոլորտի մանսագետներին կոչ արեց շարունակել առաջամարտիկի դերակատարումը. «Աշխարհն էլ է մեզ նայում՝ որպես առաջամարտիկի, նրա հայացքը չպետք է հոգնի: Շնորհակալ եմ այդ գործում հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության համար»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031