
Գրիզմանը մնում է «Ատլետիկոյում»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ակումբից չի հեռանա 2018 թվականի ամռանը: Ինչպես հաղորդում է 90min.com-ը, ֆրանսիացին 38-րդ տուրի «Էյբարի» (2:2) հետ հանդիպումից առաջ իր մի քանի գործընկերներին պատմել է, որ մնում է Մադրիդում:
Ակումբի ղեկավարությունը, Գրիզմանի խոսքերին ծանոթանալուց հետո, ֆուտբոլիստի շրջապատի հետ կապ է հաստատել և ստացել է անհրաժեշտ երաշխիքներ:
«Էյբարի» հետ խաղի ժամանակ մի խումբ երկրպագուներ սուլում էին Գրիզմանին՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխության պատճառով: Հայտնի չէ, արդյոք Գրիզմանը կփոխի իր որոշումը երկրպագուների պահվածքի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը