
Լոպետեգին երկարաձգեց պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգիի հետ:
RFEF-ի նոր նախագահ Լուի Ռուբիալեսը ձևակերպեց բոլոր ձևականությունները մինչև Աշխարհի 2018թ. առաջնություն: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Լոպետեգին գլխավորում է Իսպանիայի հավաքականը 2016 թվականին: Մարզչի գլխավորությամբ ոչ մի պարտություն չեն կրել՝ 18 հանդիպումներից տանելով 13 հաղթանակ: ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիան կխաղա Պորտուգալիայի (հունիսի 15), Իրանի (հունիսի 20) և Մարոկկոյի (հունիսի 25) հավաքականների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը