
«Չելսին» կհեռացնի Անտոնիո Կոնտեին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կլքի ակումբը: Լոնդոնյան ակումբը կչեղարկի պայմանագիրն առաջիկա օրերի ընթացքում:
Անտոնիո Կոնտեն չի կատարել «կապույտների»՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելու առաջադրանքը, բացի այդ, ինչպես գրում է Premium Sport-ը, իտալացին և ակումբի ղեկավարությունը տարբեր հայացքներ ունեն տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:
Կոնտեն Լոնդոնում աշխատել է 2 մրցաշրջան: Այդ ընթացքում նա 2016-17թթ. հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան և 2017-18թթ. նվաճել է Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը