«Նենց եք ներկայացնում, որոնց որ ձեր ձեռքը չի եղել, չէիք կարող լուծեիք, հիմա ջիգյար եք կերել, հելել եք, էդ հարցերով եք զբաղվում». Սասուն Միքայելյանը՝ Գևորգ Կոստանյանին
Այսօր Ազգային ժողովում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ այս նախագծի ընդունումը հրատապ է, քանի որ այն թույլ կտա, որ օր առաջ երկրի դատապարտյալները կարողանան պայմանակետ վաղակետ ազատվեն:
«Պարոն Կոստանյան, դուք որ դատախազ եք եղել, էդ ժամանակ էլ այդ հարցը դրված է եղել, հիմա նենց ցավում եք: Երկար տարիներ կալանավայրում էդ տղերքը տառապում են պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված: Նենց եք ներկայացնում, որոնց որ այս տարիների ընթացքում ձեր ձեռքը չի եղել, չէիք կարող լուծեիք, հիմա ջիգյար եք կերել, հելել եք, էդ հարցերով եք զբաղվում»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ի պատասխան՝ Գ. Կոստանյանն ասաց. «Պարոն Միքայելյան, որպեսզի դուք գնահատեք իմ գործունեության ընթացքում պատիժը կրող դատապարտյալների և կալանավորների հարցը, դուք պետք է շատ տեղեկացված լինեք: Իսկ դուք տեղեկացված չեք կարող լինել, դուք կարող եք էպիզոդիկ տեղեկություններ ունենալ էպիզոդիկ դեպքերի վերաբերյալ, բայց իմ աշխատանքի գնահատականը դուք չեք կարող տալ: Այդ օրենքը դուք կարող եք չընդունեք էլ, բայց եթե չընդունեք այդ օրենքը, այս օրենքի չընդունման հետ կապված այլ հարցեր են լինում»:
Ս. Միքայելյանը տեղից ինչ-որ բաներ էր բղավում: Գ. Կոստանյանը հորդորեց նրան ոչ թե «դու»-ով, այլ՝ «դուք»-ով խոսել իր հետ, սակայն նա շարունակում էր նույն կերպ: «Ուրեմն՝ դու չպիտի ինձ ընդհատես»,- ի պատասխան ասաց Գ. Կոստանյանը: