Ռեկտորը երկու ամսից վերադառնալո՞ւ է բուհ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել։ Նա բոլոր տեղերում բացահայտ հայտարարում է, որ երկու ամսից ինքը վերադառնալու է բուհ։
«Նրան փոխարինել է իր մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը, որից որևէ դրական բան սպասել հնարավոր չէ: ՇՊՀ-ում տեղի է ունեցել այն, ինչ քաղաքականության մեջ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը։
Սահակ Մինասյանը գնաց, բայց նրան փոխարինելու եկավ նրա տեղակալը, ով ամեն ինչով պարտական է Սահակ Մինասյանին՝ թե՛ բուհում որպես դեկան, հետո պրոռեկտոր նշանակվելու հարցում։
Երվանդ Սերոբյանի համար ժամանակին Սահակ Մինասյանը անգամ բուհի կանոնադրությունը փոխեց, ստաժի պահը հանեց, որ Սերոբյանին նշանակի դեկան»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Սահակ Մինասյանը թեև պաշտոնապես հրաժարական է տվել, սակայն նա մշտապես լինում է բուհում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: