
Դավիթ Սանասարյանը դեռևս մեղադրյալի կարգավիճակում է. ինչո՞ւ գործը չի կարճվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը շարունակում է երկու տարի առաջ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում մնալ: Խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած բախումների կապակցությամբ հարուցված գործի մասին է:
Թեեւ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, ու նա կալանքից ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը չի դադարեցվել` հակառակ այն բանի, որ հարուցված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ:
Փաստաբան Հովիկ Արսենյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործով տեւական ժամանակ է` որեւէ քննչական գործողություն չի կատարվում, բայց եւ այն չի կարճվում:
«Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ինչի՞ հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել»,- ասաց նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: