Գիտնականները կանաչ թեյը վերածել են քաղցկեղի դեմ հզորագույն դեղամիջոցի

Կանաչ թեյի լուծամզուքը գիտնականներին օգնել է ստեղծելու նանոմասնիկներ, որոնք ունակ են մարդու թոքերում ոչնչացնել գործնականում բոլոր քաղցկեղային բջիջները լազերով դրանք լուսավորելիս: Այդ մասին ասված է ACS Applied Nano Materials. հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մեր հերթական քայլը գիտափորձերի մասշտաբների մեծացումն է: Մենք պլանավորում ենք օգտագործել քվանտային կետեր քաղցկեղային բջիջների «լուսանկարներն» ստանալու համար եւ հուսով ենք հասկանալ, թե ինչպես են դրանք միանում եւ ներթափանցում դրանց ներսը»,- հայտարարել է Սուդհագար Փութչայմութուն Սուոնսիի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Վերջին տարիներին գիտնականներն ստեղծել են քաղցկեղի բուժման՝ սկզբունքորեն նոր մեթոդներ, որոնք հիմնվում են զանազան օրգանական եւ ոչ օրգանական նանոմասնիկների վրա: Որոշ դեպքերում նանոմասնիկներն իրենք են ինքնին միջոց ծառայում ուռուցքի հեռացման համար՝ հանդես գալով որպես յուրատեսակ «թիրախ», որի վրա են ուղղվում կա՛մ իմունային բջիջներ, կա՛մ էլ լազերի ճառագայթում, որը տաքացնում է մասնիկները եւ այրում բջիջները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս