Բաժիններ՝

«Հնարավոր չէ ավելի վատ խաղալ, քան դա անում է Սանչեսը». Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կիսվել է «սատանաների» վերնաշապիկով Ալեքսիս Սանչեսի առաջին ամիսների ընթացքում ցուցադրած խաղի մասին կարծիքով:

«Նրա ելույթները պետք է բարելավվեն: Անկեղծ ասած, ավելի վատ խաղալ նա չի կարող: Ես կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկային խաղերը վճռորոշ են Սանչեսի համար: Նա պետք է խաղա այնպես, որ երկրպագուները հավատան «Սիթիին» անցնելու հնարավորությանը:

Պոլ Պոգբան միայնակ չի հաղթում խաղեր իր թիմի համար, Էդեն Ազարը հաղթում է: Ալեքսիսը նույնպես ընդունակ չէ դրան: «Մանչեսթեր Յունայթեդում» կարծում էին, որ նրանք ակումբը վեր կբարձրացնեն, բայց դա տեղի չունեցավ:

«Յունայթեդը» երկու կախարդական խաղացողների կարիք ունի: Ես կարծում եմ, որ Մոուրինիոն վատ կազմ չունի, բայց նա չունի Ազար, Կրիշտիանու կամ Մեսսի:

Կարդացեք նաև

Իհարկե, գրեթե ոչ մի թիմ չունի նման ֆուտբոլիստներ, բայց Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» տարբերությունն Ազարը ստեղծեց»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս