Բաղադրատոմս, որը կօգնի ամրացնել ոսկորներն ու հոդերը, ազատվել ցավից և բորբոքումից
Ոսկորների և հոդերի առողջությունը չափազանց կարևոր է կյանքի որակի համար, սակայն տարիների ընթացքում, ինչպես նաև բորբոքային պրոցեսների ազդեցությամբ առաջանում են մի շարք խնդիրներ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ցավի դեմ կարելի է պայքարել բնական միջոցներով: Կայքն առաջարկում է բաղադրատոմս, որը ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն է ունենում, հակաօքսիդանտ հատկություն ունի, մի շարք սննդարար նյութեր է պարունակում:
Այն նաև հարուստ է կալցիումով, մագնիումով և կալիումով, հանքանյութեր, որոնք ամրացնում են ոսկորները, դրական ազդում ամբողջ օրգանիզմի վրա:
Բաղադրիչներ
- 3 գազար
- 250 մլ նշի կաթ
- 1 ճաշի գդալ քրքում
- 1 ճաշի գդալ իմբիր
- մեղր:
Պատրաստման և օգտագործման եղանակը
Գազարը լվացեք, կտրատեք: Բլենդերում խառնեք նշի կաթը, գազարը, քրքումն ու իմբիրը, ստացեք միասեռ զանգված: Կարող եք նաև մեղր ավելացնել:
Ըմպելիքն օգտագործեք օրվա ընթացքում 2 անգամ՝ առավոտյան և օրվա երկրորդ կեսին: Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ: Այս միջոցը կօգնի պայքարել բորբոքման դեմ, լավացնել ոսկորների վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը