Բաժիններ՝

Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում

րցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Թովմասյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Մհեր Օհանյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարեն Թովմասյանին նրա գործունեության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031