Բաժիններ՝

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Շվեյցարիայում կստեղծի ծրագրային ապահովման հավաքման և օգտատերերի տվյալների մշակման ենթակառուցվածք

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն ծրագրում է Շվեյցարիայում ստեղծել ծրագրային ապահովման (ԾԱ) և օգտատերերի տվյալների մշակման լրացուցիչ ենթակառուցվածք։ Ընկերությունը մտադիր է այնտեղ էլ բացել առաջին Թափանցիկության կենտրոնը (Transparency Center), ինչի մասին այն հայտարարել է 2017 թվականի հոկտեմբերին իր Տեղեկատվական թափանցիկության գլոբալ ծրագրի (Global Transparency Initiative) մասին տեղեկացնելու ժամանակ։ Նոր ենթակառուցվածքում բոլոր գործընթացների պաշտպանվածությունը և վստահելիությունը, ինչպես նաև «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ծրագրային կոդի ամբողջականությունը կստուգվի կողմնակի անկախ փորձագետների կողմից։

Kaspersky Security Network (KSN) ամպային ենթակառուցվածքի միջոցով հաճախորդների կամավոր համաձայնությամբ ընկերության ստացած օգտատերերի տվյալների մշակման կենտրոնը կբացվի Ցյուրիխում մինչև 2019 թվականի վերջը։ Այնտեղ պահպանվելու և մշակվելու է տեղեկատվությունը, որն ստացվում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Սինգապուրի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի օգտատերերից։ Հետագայում դրան կավելանան այլ երկրների հաճախորդների տվյալները։

Այնտեղ էլ՝ Ցյուրիխում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ծրագրում է ծավալել մի շարք երկրների համար «ԾԱ-ի հավաքման հարահոս»։ Խոսքը գործիքների հավաքակազմի մասին է, որոնք կիրառվում են ելքային կոդից պատրաստի ծրագրի հավաքման համար։ Շվեյցարիայում պրոդուկտների և հակավիրուսային տվյալների բազաների՝ ներառյալ դրանց թարմացումների կոմպիլյացիան ընկերությունը ծրագրում է սկսել մինչև 2018 թվականի վերջը։ Ցյուրիխում հավաքված ԾԱ-ն կստուգվի անկախ կոմպետենտ կազմակերպության կողմից. այս միջոցը լրացուցիչ կերաշխավորի, որ պատրաստի պրոդուկտի կոդը համապատասխանում է այն ելքային կոդին, որը ներկայացվել է աուդիտի համար։

Քանի որ Շվեյցարիայում բացվող ստորաբաժանումը դառնալու է նաև «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջին Թափանցիկության կենտրոնը, անկախ կողմնակի փորձագետները կկարողանան դրա հենքի վրա անցկացնել բուն ծրագրային ապահովման և դրա ելքային կոդի հուսալիության ստուգում, ինչպես նաև համոզվել ընկերության տեխնոլոգիաներում որևէ արտաքին միջամտության և չփաստաթղթավորված գործառույթների բացակայության մեջ։ Բացի այդ, դա թույլ կտա հավաստիանալ, որ ծրագրերի հավաքման և օգտատերերի տվյալների մշակման գործընթացների վարկաբեկումն անհնար է։ Միաժամանակ, նման ընկերության ծառայություններից կկարողանան օգտվել նաև տեղեկատվական անվտանգության ինդուստրիայի այլ վենդորները։

Լինելով պաշտպանական լուծումների առաջատար արտադրողներից մեկը՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն մշտապես հավատարիմ է մնացել վստահելի մշակման սկզբունքին։ Մասնավորապես, ընկերությունն ապահովում է փոխանցվող ամբողջ տեղեկատվության հուսալի ծածկագրում և պաշտպանություն, կիրառում է տվյալներին հասանելիության խիստ ներքին քաղաքականություններ և կանոնավոր կերպով ստուգում  իր ենթակառուցվածքի անվտանգությունը և հուսալիությունը։

Նոր քայլերը, որոնք ընկերությունը կատարում է Շվեյցարիայում կենտրոնի բացման հետ կապված, ուղղված են դրա ՏՏ-ենթակառուցվածքի կայունության էլ ավելի ուժեղացմանը նույնիսկ հիպոթետիկ ռիսկերի նկատմամբ և դրա ընթացիկ և ապագա հաճախորդների ու լայն հասարակության համար բուն ընկերությունը և դրա բոլոր գործընթացները էլ ավելի թափանցիկ դարձնելուն։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին մեկնաբանել է ընկերության ծրագրերը. «Մենք աշխատում ենք սրընթաց փոփոխվող ինդուստրիայում և պարզապես պարտավոր ենք համապատասխանել մեր հաճախորդների և գործընկերների ակնկալիքներին և պահանջմունքներին։ Նման պահանջմունքներից մեկը  լիարժեք վստահությունն է։ Հենց այդ պատճառով էլ մենք կայացրինք ընկերության ենթակառուցվածքը ձևափոխելու և մեր առանցքային աշխատանքային գործընթացների մի մասը Շվեյցարիա տեղափոխելու որոշում։ Մենք հուսով ենք, որ այս քայլն օրինակ կծառայի ինդուստրիայի մեր գործընկերների համար, և վստահությունը կդառնա առանցքային գործոն կիբեռանվտանգության շուկայի բոլոր խաղացողների համար»։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի բիզնեսի վարման թափանցիկության սկզբունքների և տեղեկատվական թափանցիկության գլոբալ ծրագրի մասին ավելին կարելի է իմանալ այստեղ.

Ծանոթություն

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն հունիսի 5-ին կանցկացնի առցանց-համաժողով, որի շրջանակում տեղեկատվական անվտանգության ինդուստրիայի ներկայացուցիչները կքննարկեն բնագավառի ներսում վստահության և համագործակցության հարցեր՝ կիբեռտարածքի բալկանացման (տրոհման) գնալով տարածվող գործընթացի ֆոնի վրա։ Դուք նույնպես կարող եք միանալ քննարկմանը (համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է)։ Մանրամասները և գրանցումն՝ այստեղ։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս