Բաժիններ՝

Հազվագյուտ կապույտ ադամանդը Ժնևի Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել է 6,7 մլն դոլարով

300-ամյա թագավորական պատմությամբ տանձաձեւ կապույտ ադամանդը 6,7 միլիոն դոլարով վաճառվել է Ժնեւի Sotheby՚s-ի աճուրդում՝ 3,5-5 միլիոն դոլար նախնական գնահատման դեպքում:

Նբրագեղ երեսակմամբ The Farnese Blue թանկարժեք քարն, ինչպես մայիսի 16-ին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, աճուրդի սկսվելուց հետո ընդամենը չորս րոպեում վաճառվել է մի կոլեկցիոների, որը ցանկացել է անհայտ մնալ:

Վեց կարատից փոքր-ինչ ավելի կշռող ադամանդն աճուրդի է դրվել առաջին անգամ: Թանկարժեք քարը, որն ակնագործների շնորհիվ վերածվել է սքանչելի զարդի, հայտնաբերվել է 1715 թվականին Հնդկաստանի Գոլկոնդայի ալմաստի հանքում: Նույն թվականի օգոստոսին իտալուհի Իզաբելլա Ֆառնեզեն (1692 – 1766) այն որպես նվեր է ստացել Իսպանիայի Ֆիլիպ V թագավորի (1683 – 1766) հետ հարսանիքի առթիվ:

Երեք հարյուրամյակի ընթացքում գանձը որպես նվեր անցել է մի թագավորական տնից մյուսին՝ հատուկ զարդատուփով ճանապարհորդելով Եվրոպայով՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ավստրիա: Թանկարժեք քարի տերեր են եղել Բուրբոնների եւ Հաբսբուրգների գահատոհմերի ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս