Բաժիններ՝

Սալահը 450 հազար դոլար է ներդրել իր գյուղի ջրային համակարգը վերականգնելու համար

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը 450 հազար դոլար է ներդրել, որպեսզի վերականգնի իր հարազատ գյուղի՝ Նագրիգի ջրային համակարգը և խաղովակաշարը: Առաջին անգամը չէ, որ Սալահը բարեգործություններ է անում Եգիպտոսում:

Դեռևս նախորդ ամիս Եգիպտոսում նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո պարզ դարձավ, որ հիմնական թեկնածուների հետ պայքարում էր նաև Սալահը: Աբդել Ֆատաս ալ-Սիսին ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը՝ 97.1 տոկոս ձայն, իսկ նրա մրցակիցը՝ միայն 2.9 տոկոս:

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է տեղեկատվություն, ըստ որի՝ եգիպտացի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահն ընտրությունների ժամանակ ստացել է մոտ մեկ միլիոն ձայն:

Առհասարակ, Սալահը Եգիպտոսում ոչ միայն ֆուտբոլիստ է, այլև սիրված հասարակական գործիչ. նա կառուցում է դպրոցներ, հիվանդանոցներ և ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ:

Իրականում, մամուլում շրջանառվող տեղեկություններն ուռճացված են, քանի որ Սալահի՝ մեկ միլիոն ձայն ստանալու մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվում:
Բրիտանական The Economist պարբերականը գրել էր, որ եգիպտացիների մեծ մասը, հիմնական թեկնածուներից բացի, քվեարկել է Սալահի օգտին: Այս լուրը շատ արագ տարածվեց ամբողջ մամուլում՝ դառնալով վիրուսային գովազդ:

Լուրի հետ զուգահեռ՝ սկսեցին տարածվել նաև քվեաթերթիկների լուսանկարներ, որոնց վրա գրված էր՝ Սալահը Եգիպտոսի հերոսն է:

Եգիպտական մամուլը տարածվող լուրերից հետո գրեց, որ Սալահի վերաբերյալ չկա պաշտոնական տեղեկատվություն, սակայն այն, որ Եգիպտոսի ընտրություններում Սալահը հավաքել է ձայների 2-3 տոկոսից ավելին, փաստ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս