
Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է Գեորգի Կուտոյանին և Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր պաշտոնից ազատել ԱԱԾ պետին և ոստիկանության պետին: