Սկսվել է Կոնվերս Բանկի՝ երեք արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ապրիլի 26-ից սկսվել է Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ 2018թ առաջին թողարկման տեղաբաշխումը: ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերին զուգահեռ թողարկվել են նաև Եվրո արժույթով պարտատոմսեր:

Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ: Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն ԱՄՆ դոլար է՝ տարեկան 5,25 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն Եվրո է՝ տարեկան 4 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Մանրամասները՝ https://conversebank.am/en/amdbondsnewissue/,
https://conversebank.am/en/usdbondsnewissue/, https://conversebank.am/en/eurbondsnewissue/ հղումներով:

Տեսանյութեր

Լրահոս