«Հայաստանը ցնցումներից դուրս եկավ նոր հույսերով». Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առավել ազդեցիկ անդամներից մեկը, կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին: Զանգվածային բողոքների եւ քաղաքական ցնցումների շրջանից Հայաստանը դուրս եկավ ձեռքբերելով նոր կառավարություն, ապագայի նկատմամբ նոր հույսերով: Ու թեեւ Հայաստանի առջեւ դեռ բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կան, այս խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի ժողովրդին հնարավորություն է տալիս լիարժեք գործի դնել իր տաղանդն ու հույսի նոր ճանապարհ բռնել: Ես իմ կողմից շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ Կոնգրեսում, որպեսզի օգնեմ Հայաստանին հաջողության հասնել այս կարեւոր բարեփոխումների ճանապարհին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031