Բաժիններ՝

«Լեսթեր»-«Արսենալ». խաղ հեղինակության համար

«Լեսթերի» և  «Արսենալի» միջև տեղի ունենալիք հետաձգված հանդիպումը մրցաշարային իմաստով ոչ մի նշանակություն չունի: Սա խաղ է միայն հեղինակության համար:  «Աղվեսները» ցանկանում են վերջին տնային հանդիպումում հաղթել, իսկ լոնդոնյան ակումբը ցանկանում է լավ նոտայի վրա ավարտել մրցաշրջանը և մյուս մրցաշրջանի համար հույսեր թողնել երկրպագուներին:

 «Լեսթեր»

Դժվար կլինի գուշակել, թե ինչ մարզավիճակով կմոտենա թիմն այս խաղին, բայց վերջին խաղերը նրանք անցկացնում են շատ վատ: Կլյուդ Պյուելի թիմը չի կարողանում հաղթել արդեն 5 խաղ, իսկ վերջին 3 խաղում նրանք չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը:

«Աղվեսներն» այս խաղին մոտենում են՝ թիմի լազարեթում ունենալով մի շարք ֆուտբոլիստներ: Չի խաղա Մեթի Ջեյմսը, իսկ հարցականի տակ է  Կասպեր Շմեյխելի, Դենի Սիմպսոնի, Բեն Չիլվելի, Ալեքսանդր Դրագովիչի, Ռոբերտ Հութի և Օկազակայի մասնակցությունը:

Կարդացեք նաև

 «Արսենալ»

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչից դուրս մնալուց հետո Արսեն Վենգերի սաները կարողացան 5:0 հաշվով հաղթանակ տանել սեփական հարկի տակ: Առհասարակ, սեփական հարկի տակ լոնդոնցիները հիանալի են հանդես գալիս, բոլոր խնդիրները դրսում են:

Կարելի է ասել, որ լոնդոնցիներն ապահովել են իրենց տեղը 6-րդ հորիզոնականում և մյուս տարի ևս կխաղան Եվրոպա լիգայում:

«Արսենալի» կազմում վնասվածք ունեն 4 ֆուտբոլիստ՝ Կասորլան, Մեզութ Օզիլը, Լորան Կասելնին և Մուհամեդ Էլ-Նեննին:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • Սեփական հարկի տակ «Լեյսթերը» չի պարտվել արդեն 6 խաղ
  • «Լեսթերը» չի հաղթել վերջին 5 խաղերից 4-ում
  • «Արսենալը» հյուրերի հարկի տակ պարտվել է վերջին 6 խաղերում
  • «Արսենալը» հյուրերի հարկի տակ վերջին 8 խաղերից 6-ում գոլ չի խփել
  • «Արսենալը» հաղթել է «Լեսթերին» վերջին 6 խաղերից 5-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս