Բաժիններ՝

Արարատի մարզում քամին վնասներ է հասցրել

Մայիսի 8-ին՝ ժամը 18:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով Արարատի մարզի Հայանիստ գյուղում տան տանիք է վնասվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է գյուղի Վան փողոցի թիվ 9 տան տանիքը (մոտ 400 քմ):

Մայիսի 8-ին՝ ժամը 18:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում տան տանիք է վնասվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 13 փողոցի 13-րդ նրբանցքի թիվ 38 տան թիթեղյա տանիքը (150 քմ):

Մայիսի 8-ին՝ ժամը 18:16-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց ամբողջությամբ վնասվել են Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի դպրոցի և հարակից սեփական տների տանիքները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց շրջվել են դպրոցի տանիքի թիթեղները (մոտ 54 քմ), թիվ 36 փողոցի թիվ 9 տնակի տանիքը (մոտ 80 քմ), թիվ 41 փողոցի թիվ 34 տան տանիքը (մոտ 30 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս