Երուսաղեմում ԱՄՆ-ի ապագա դեսպանատան մերձակա հրապարակը կստանա Դոնալդ Թրամփի անունը. JPost
Երուսաղեմում ԱՄՆ-ի ապագա դեսպանատան մերձակա հրապարակը նոր անուն կստանա ի պատիվ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի: Մայիսի 8-ին այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ Երուսաղեմի քաղաքագլուխ Նիր Բարքաթը հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանատան մերձակա հրապարակը «Միացյալ Նահանգների հրապարակ ի պատիվ նախագահ Դոնալդ Թրամփի» պաշտոնապես վերանվանելու իր մտադրության մասին: «Երուսաղեմն այս կերպ կհատուցի ԱՄՆ-ի նախագահին եւ բնակիչներին, որոնք պաշտպանում են Իսրայելի պետությունը»,- ասել է Բարքաթը: Նա նաեւ նշել է, որ Դոնալդ Թրամփը «կանգնել է պատմական ճշմարտության կողմը»:
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ եկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ժամանակը՝ կարգադրություն անելով սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու նախապարտաստումը:
Փետրվարին Պետդեպարտամենտն իրազեկել է, որ սկզբնապես Միացյալ Նահանգների դեսպանը եւ նրա ոչ մեծ խումբ աշխատակիցներ կաշխատեն Արնոնայի շջանում՝ ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի տարածքում: Տարեվերջին նրանց համար կկառուցեն առանձին մասնաշենք: Դրան զուգահեռ ընթանում է Երուսաղեմում լիարժեք դեսպանատան վայրի որոնումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: