Հոգեբանական հնարքներ, որոնք իսկապես ազդում են
1. Բարության պատասխանը կամ Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը:
Պատմությունը փաստում է, որ Բենջամին Ֆրանկլինը մի անգամ ուզում էր շահել այն մարդու սիրտը, ով իրեն չէր սիրում: Այդ մարդը բացառիկ գիրք էր փնտրում, որը Ֆրանկլինն ուներ: Նա իմացավ այդ մասին ու տվեց գիրքը, և երբ այն վերադարձավ տիրոջ մոտ, Բենջամինը պարզապես շնորհակալություն հայտնեց նրան:
Դրա արդյունքում՝ նրանք դարձան լավագույն ընկերներ: Ինչպես ասում էր Ֆրանկլինը, նա, ում հանդեպ դուք մի անգամ բարիք եք գործում, պատրաստ է ձեզ համար ավելի մեծ բարիք գործել, քան ձեր արածն էր:
2. Խնդրեք ավելին, քան ուզում եք ստանալ:
Այս էֆեկտը շատ պարզ է ու նման առևտրի: Աշխատում է գործնականորեն միշտ: Դուք պարտավոր եք բարձրացնել ձեր պահանջները, եթե պետք եք մարդուն: Նախ դուք հավանաբար մերժում կստանաք: Մի հակառակվեք, այլ ժամանակ տվեք: 95% դեպքերում ձեզնով հետաքրքրված մարդը կրկին կարձագանքի ու մի փոքր ձեր պահանջածից քիչ կառաջարկի, սակայն դա կլինի երաշխավորված ավելի բարձր գումար, քան ի սկզբանե դուք նախատեսել էիք:
3. Օգնելու պարտադրված ցանկություն:
Այս հնարքը շատ նման է նախորդին: Մարդու մեջ ձեզ օգնելու ինքնուրույն ցանկություն առաջացնելու համար նրան մի անգամ խնդրեք անել այն, ինչ նա հաստատ չի անի: Մերժում ստանալով` դուք ձեզ համար ստեղծեցիք մի մարդու, ով իրեն ձեր առջև պարտական է համարում:
Հավանաբար նա մեկ անգամ չէ, որ կդիմի ձեզ, որ օգնի ինչ-որ բանով, քանի որ ներքուստ նա ձեր հանդեպ մեղքի զգացում ունի:
4. Մարդու անունը` որպես կախարդական ձայն:
Դեյլ Կարնեգին` «Ինչպես նվաճել ընկերներին ու մարդկանց վրա ազդեցություն գործել» գրքի հեղինակը, համարում է, որ խոսակցության ժամանակ ինչ-որ մեկի անվան օգտագործումն անհավանականորեն ուժեղ արգումենտ է: Մարդու անունն իր համար ամենահաճելի ձայնն է: Դրական համատեքստում նրա անունը արտաբերելով` դուք էականորեն բարձրանում եք նրա աչքերում:
5. Ամենուր շողոքորթություն է:
Այն կա ամենուր ու միշտ: Սկզբի համար կարևոր է հասկանալ, որ այն պետք է բնական լինի, այլապես կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ: Եթե դուք քծնում եք մեկին, ով բարձր ինքնագնահատական ունի, ապա դուք հաջողության հասնելու մեծ հնարավորություններ ունեք:
Այդպիսի մարդիկ սիրում են իրենց ու սիրում են քծնանք, թեպետ նրանք դա չեն էլ նկատում: Իսկ նրանք, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն, ցանկացած դրական գնահատականի մեջ խաբեություն են տեսնում:
6. Հայելի:
Եթե ուզում եք դուր գալ ինչ-որ մեկին, պատճենեք նրա գործողությունները: Այսպիսի հմտություններ ունեցող մարդկանց հասարակության մեջ անվանում են քամելեոններ: Կողքից նկատելի է, թե ինչպես են նրանք անընդհատ փոխվում ու հարմարվում յուրաքանչյուրին առանձին-առանձին:
Այնուամենայնիվ, այս հմտությունը պետք է գոնե փոքր-ինչ զարգացած լինի, որպեսզի ձեզ պետք եղած մարդկանց կարողանաք քաշեք ձեր կողմ: Այս սկզբունքի վրա է հիմնված նմանակող դերասանների աշխատանքը: Նրանք հիմնականում ընկերություն են անում այն մարդկանց հետ, ում նմանակում են:
7. Բարեհոգություն խնդրեք հոգնած մարդուց:
Երբ ինչ-որ մեկը հոգնած է, ավելի ընկալունակ է դառնում խնդրանքների համար: Դրա պատճառն այն է, որ հոգնած մարդը հոգնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:
Եթե ղեկավարը հոգնած է, ապա նրա համար ավելի հեշտ է թույլ տալ տվյալ աշխատանքն ավարտին հասցնել հաջորդ օրը, սակայն դուք անպայման և շատ որակյալ կերպով հաջորդ օրն իսկ այն պետք է ավարտեք: Դա ձեր ղեկավարի աչքերում ձեր նկատմամբ եղած հարգանքը կավելացնի: Չէ՞ որ դուք պահել եք ձեր տված խոսքը:
8. Սկսեք խնդրել փոքր բաներից:
Ամեն ինչ պարզ է: Սկզբում փոքր բան խնդրեք, և ձեր առջև կբացվեն վստահության դռները: Հենց այս սկզբունքով էլ մարդիկ սոցիալական շարժումներից կախվածության մեջ են ընկնում: Մանրուքներից են սկսում, ու դուք պատրաստ եք լինում ավելին տալ:
9. Մի ուղղեք մարդկանց, երբ նրանք սխալ են:
Կարնեգին իր հանրահայտ գրքում նաև գրել է, որ չի կարելի մատնացույց անել մարդու ակնհայտ սխալն անմիջապես այն նկատելուց հետո: Եթե ուզում եք փոխել մարդու տեսակետը, դրան զգուշորեն մոտեցեք:
Անգամ, եթե ձեր առջև անհաջողակի մեկն է, ով իր անհաջողությունների մեջ մեղադրում է ում ասես, բացի իրենից, չարժե գոռալ նրա վրա ու ասել, թե որքան սխալ է նա այս պահին: Համաձայնիր նրա հետ տվյալ պահին ու աստիճանաբար աշխատիր փոխել նրա տեսակետը: Այլապես ռիսկի եք դիմում դառնալ նրա թիվ մեկ թշնամին:
10. Կրկնեք անհրաժեշտ մարդկանց արած արտահայտությունները:
Այս սկզբունքը նման է քամելեոնի սկզբունքին, երբ մարդը դիմախաղով ու ժեստերով կրկնում է նրան, ում հետ շփումն իրեն հետաքրքիր է: Բառերը կարող են հաճելի լինել ականջի համար, եթե նման են արձագանքի: Պետք է արտաբերել այն, ինչ մարդն արդեն ասել է, այն, ինչ նա լսել է արդեն իր գլխի մեջ:
11. Գլխով անելը:
Գիտնականները հայտնաբերել են, որ, երբ մարդիկ գլխով են անում ինչ-որ մեկին լսելիս, նրանք ավելի շուտ հակված են համաձայնել նրա հետ: Նրանք նաև գտել են, որ երբ ինչ-որ մեկը գլխով է անում, մարդն ակամայից կրկնում է այդ շարժումը: Դրանով այդ գործողությունը խթանում է լսողի համաձայնությունը: Ամեն ինչ հիմնված է մեր սիրած իմիտացիայի սկզբունքի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը