Բաժիններ՝

Սմբուկի խավիար՝ վրացական ձևով

Բաղադրիչներ

1. Խոշոր սմբուկ – 3 հատ
2. Խոշոր լոլիկ – 1 հատ
3. Խոշոր գազար – 1 հատ
4. Խոշոր քաղցր կարմիր պղպեղ – 1 հատ
5. Կծու պղպեղ – 1 հատ
6. Սոխ – 2 հատ
7. Սխտոր – 3 ատամիկ
8. Աղացած կարմիր պղպեղ – 1 ճ/գ
9. Խմելի-սունելի – 1 թ/գ
10. Չորացրած համեմ – 1 թ/գ
11. Թարմ մաղադանոս – 25 գ
12. Բուսայուղ – 10 ճ/գ
13. Աղ

Պատրասման եղանակը

1. Սմբուկը լվանալ, մաքրել, կեղևազրկել: Կտրատել և շարել տապակի մեջ, ավելացնել 6 ճ/գ բուսայուղ: Աղ ցանել, 15 րոպե տապակել միջին կրակի վրա:

2. Մանր կտրատել գազարը և սոխը: Լցնել մեկ այլ տապակի մեջ, ավելացնել 4 ճ/գ բուսայուղ: Տապակել միջին կրակի վրա մինչև փափկելը՝ հաճախ խառնելով:

3. Մանր կտրատել լոլիկը և ավելացնել գազարին և սոխին: Ավելացնել աղ, պղպեղ և համեմունք:

4. Մսաղացով անցկացնել քաղցր կարմիր պղպեղը, սխտորը և տապակած սմբուկը:

5. Միացնել բոլոր բաղադրիչները, տրորել:

6. Սմբուկի խավիարին ավելացնել աղացած քաղցր պղպեղը և սխտորը: Ավելացնել մանր կտրատած մաղադանոսը: Խառնել և անջատել կրակը:

7. Մատուցել տաք կամ սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս