
Թեստ․ որ ուղղությամբ է նայում ձին

Հետաքրքիր թեստ, որը կօգնի բացահայտել ձեր բնավորությունը։ Ո՞ր ուղղությամբ է նայում ձին։
Ձին ձեզ է նայում։ Տրամաբանական, մաթեմատիկական մտածողություն ունեք։ Ձախ կիսագունդը լավ է զարգացած։ Մեծ քանակով և տարբեր տեղեկատվություն մտապահելը դժվար չէ ձեզ համար։ Գերադասում եք հիմնվել փաստերի վրա, և ոչ թե՝ հավատալ խաբկանքներին։ Հեշտությամբ մտապահում եք կարևոր տարեթվեր, հեռախոսային համարներ, և այլն։ Ընկերներն ու ծանոթները ձեզ պրագմատիկ են համարում։
Ձին հորիզոնին է նայում։ Ինտրավերտ եք, ում ուղեղի աջ կիսագունդը լավ է զարգացած։ Հեշտությամբ մտաբերում եք կերպարներ, սիմվոլներ, ոչ թե՝ բառեր և թվեր։ Բարի եք, անկեղծ, ցանկություններին թույլ եք տալիս ղեկավարել ձեզ։
Ձին մեկ ձեր ուղությամբ է նայում, մեկ՝ մյուս։ Կարելի է ասել, որ և՛ աջ, և՛ ձախ կիսագնդերը լավ են զարգացած։ Ներդաշնակ եք։ Ե՛վ զգացմունքային եք, և՛ պրակտիկ։ Զգացմունքներն ու դատողությունը հավասարակշռված են։
Նյութը Blacklogic.me-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը