
Գիտնականներն անսովոր կապ են հայտնաբերել ֆաստֆուդի և անպտղության միջև

Շատ ֆաստֆուդ եւ այլ ճարպոտ կերակուր ուտող կանայք մոտավորապես կրկնակի ավելի հաճախ են չբեր դառնում, քան թույլ սեռի մնացած ներկայացուցիչները:
Այդ մասին հայտարարել են գիտնականներն այն հոդվածում, որը հրապարակված է Human Reproduction հանդեսում: «Մեր նախորդ հետազոտությունները ցույց են տալիս, որ անպտղությունը կարող է զարգանալ այն պատճառով, որ ֆաստֆուդում պարունակվող նյութերն ունակ են ներթափանցելու ձվաբջիջներ եւ փոխելու նյութափոխանակությունն ու խանգարելու սեռական օրգանների բնականոն աշխատանքին»,- հայտարարել է բժիշկ Քլեր Ռոբերտսն Ադելաիդայի համալսարանից (Ավստրալիա):
Ընթացիկ գնահատումներով՝ արեւմտյան երկրներում ընտանեկան զույգերի շուրջ 10-15 տոկոսն ունակ չէ շարունակելու սերունդը երկու «կեսերից» մեկի անպտղության պատճառով: Ռոբերտսը եւ նրա գործընկերները պարզել են, որ ընթացիկ «անպտղության համաճարակը» կարող է կապված լինել նաեւ արդի մի այլ ֆենոմենի՝ ֆաստֆուդի գործածման կուլտուրայի հետ: Նրանք այդ եզրակացությունն արել են՝ դիտարկելով մոտավորապես վեց հազար կանանց առողջությունը, որոնք պատրաստվում են ամենամոտ ժամանակներս երեխա ունենալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: