
«Բարսելոնան» ուզում է հաղթել «Ռեալին» և ավարտել առաջնությունն առանց պարտությունների

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն արտահայտվել է «Ռեալի» դեմ խաղի նախօրեին:
«Կլասիկոն յուրահատուկ խաղ է: Դա հիասքանչ է, երբ դու մասնակցություն ես ունենում դրանում: Այդպիսի խաղում դաշտ դուրս գալու շանս ստանալը հիասքանչ է: Երկրպագուների համար դա գեղեցիկ ներկայացում է, իսկ ֆուտբոլիստների համար, ամեն ինչից զատ, նաև նյարդեր և լարվածություն:
Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք, որովհետև Կլասիկոն ռեկորդային դիտողներ ունի աշխարհում: Յուրաքանչյուր այդպիսի խաղը յուրահատուկ է և հիշվում է ինչ-որ բանով: Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ավարտել առաջնությունն առանց պարտությունների»,- ասել է Սուարեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը