Բաժիններ՝

«Ինձ ոչ ոք չի հարցրել Մո Սալահի վաճառքի մասին». Անտոնիո Կոնտե

Հիմա եգիպտացին կարող էր փայլել ոչ թե՝ լիվերպուլյան, այլ՝ լոնդոնյան թիմում:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է, որ ինքը Մոհամեդ Սալահին «Ռոմային» վաճառելու հետ ոչ մի կապ չունի: «Իրավիճակը լրիվ պարզ էր. ինձ ոչ ոք չի հարցրել Սալահի մասին: Ես չեմ ուզում ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- ասել է Կոնտեն:

Սալահի վերջնական վաճառքը «Ռոմային» կայացել է 2016թ. օգոստոսի 3-ին. այդ պահին Կոնտեն արդեն գլխավորում էր «Չելսին»: Բայց ակումբները գնման վերաբերյալ կետը մտցրել են պայմանագրի մեջ մինչև Կոնտեի «Չելսի» գալը:

2017թ. Սալահին «Ռոմայից» գնեց «Լիվերպուլը», որտեղ եգիպտացին մեկ մրցաշրջանի  ընթացքում դարձել է 43 գոլի հեղինակ: Մայիսի 26-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա «Ռեալի» դեմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս