Սթիվեն Ջերարդը գլխավորեց «Ռեյնջերսը»
«Լիվերպուլի» լեգենդի մոտ վերջապես մեկնարկեց մարզչական կարիերան:
Շոտլանդական «Ռեյնջերսը» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը կնքեցին 4-ամյա պայմանագիր: Այդ մասին հաղորդել է շոտլանդական ակումբի պաշտոնական Թվիթերը:
«Ես հպարտ եմ, որ դարձել եմ «Ռեյնջերսի» նոր գլխավոր մարզիչը: Ես անսահման հարգանք եմ տածում այդ ակումբի, նրա պատմության և ավանդույթների նկատմամբ: Ես շատ եմ սպասում «Ռեյնջերսի» հետ նոր արկածների մեկնարկին, որի հիմքը կդառնան ակումբի բազմաթիվ ձեռքբերումները»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում «Ռեյնջերսի» թվիթերյան էջը:
Սթիվեն Ջերարդը խաղացողի կարիերան ավարտել է 2014 թվականին: 2017 թվականին նա աշխատել է որպես մարզիչ՝ «Լիվերպուլի» ակադեմիայում, ավելի ուշ դարձել է մերսիսայդյան ակումբի պատանեկան թիմի մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



