Գիտնականները պատմել են, թե մարդիկ երբ կկարողանան հաղթել քաղցկեղն ու ծերացումը

Տասը տարի հետո հնարավոր է բջիջների ստեղծում, որոնք անխոցելի կլինեն վիրուսների, քաղցկեղի, ծերացման, ճառագայթման եւ սառչելու նկատմամբ: Այդ մասին հայտարարել են Genome Project-ի ծագումնաբանները:

Իրենց հայտարարությունները գիտնականները հիմնավորում են աղիքային ցուպիկի մանրԷի բջջի վրա կատարված փորձով: Մասնագետների խոսքով՝ մանրէի համագենի վրա կատարվել են 321 փոփոխություններ, ինչից հետո բջիջն անընկալունակ է դարձել վիրուսների նկատմամբ:

Սակայն, նշում են ծագումնաբանները, բույսի կամ կաթնասունի համագենը վերածրագրավորելու համար ավելի շատ ջանքեր կպահանջվեն: «Մարդու գենի մեջ յուրաքանչյուր սպիտակուցի վերածրագրավորումն, օրինակ, կպահանջի 400 հազար փոփոխություն»,- ասել է Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորդ Չերչը Stat պորտալում հրապարակված հարցազրույցում՝ հավելելով, որ մարդու 20 հազար գեներից անհրաժեշտ է հեռացնել ավելորդ կոդոնները (ծագումնաբանական կոդի միավորները):

Ըստ որում գիտնականները վստահություն են հայտնել, որ ցանկալի արդյունքների կարելի է հասնել արդեն տասը տարի հետո: Բացի դրանից, ծագումնաբանների խոսքով՝ մարդու գեները կարելի կլինի ծրագրավորել այն կերպ, որ մարդիկ անընկալունակ դառնան ճառագայթման, ծերացման եւ ցրտի նկատմամբ, ինչպես նաեւ զգալիորեն կրճատեն քաղցկեղի առաջացման վտանգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031