ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը
                                    Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՍԴ անդամի ընտրությունն անցկացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 11:30-ը, որից հետո Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը կիրականացնի ձայների հաշվարկ և կհրապարակի արդյունքները:
Խորհրդարանական «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկությանը չեն մասնակցելու: Սահմանադրական դատարանի անդամը ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (63 ձայն):
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    