«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում վթար է տեղի ունեցել. տուժածները դուրս են բերվել քաղաքացիների ուժերով

Մայիսի 1-ին, ժամը 01:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Opel» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Բախման հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ա. (ծնված 1955 թ.) և Մ. (ծնված 1990 թ.) Ա.-երն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Ա.-ի և Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս