«Սիմփսոններ»-ը կդառնա ԱՄՆ-ում փրայմ-թայմի ամենաերկարատև սերիալը
Ժողովրդավականություն վայելող «Սիմփսոններ» մուլտսերիալն ԱՄՆ-ում ամենաերկարատեւ սերիալը կդառնա փրայմ-թայմի ընթացքում:
Ամերիկյան հեռուստատեսության ողջ պատմության ընթացքում ամենաերկար մուլտսերիալը՝ «Սիմփսոններ»-ը, պրոդյուսեր եւ սցենարիստ Մեթ Գրեյնինգի կողմից մտահղացվել է 1989 թվականին Fox հեռուստաընկերության համար: Առաջին անգամ «Սիմփսոններ»-ը եթեր են տրվել որպես կարճամետրաժ մուլտֆիլմերի շարք՝ ուղեկցելով «Թրեյսի Ուլմանի շոու»-ին:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, կիրակի երեկոյան էկրան կբարձրանա «Սիմփսոններ» մուլտիպլիկացիոն սերիալի 636-րդ էպիզոդը: Այսպիսով՝ «Սիմփսոններ»-ը կդառնա նաեւ ԱՄՆ-ում փրայմ-թայմի ամենաերկարատեւ սերիալը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, ներկայում տիտղոսը պատկանում է «Ծխաքուլա` հրանոթից» հեռուստասերիալին, որը ներառում է 635 էպիզոդ:
1952-ից մինչեւ 1961 թվականներն այն թողարկվում էր ռադիոյով, իսկ 1955-ից մինչեւ 1975 թվականը՝ հեռուստատեսությամբ: Ընդամենը նկարահանվել է 20 եթերաշրջան: Սերիալը գործողությունը ծավալվել է 19-րդ դարում Կանզասի նահանգի Դոջ-Սիթիում, իսկ սյուժեի հիմքում ընկած է ամերիկյան Արեւմուտքի կազմավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: