Բաժիններ՝

Տնային լամինացիա: Մետաքսյա մազեր՝ 2 շաբաթվա ընթացքում

Այսօր աղջիկները մեծ գումարներ են տալիս վարսերի կերատինային հարթեցման ու լամինացիայի համար: Բայց կա՞ արդյոք դա անելու ավելի մատչելի տարբերակ: Գեղեցկության սրահում գործընթացը կատարվում է հետևյալ կերպ:

Նախ մազերը սնուցում են օգտակար նյութերով, ապա դրանց վրա յուղ լցնում, որը մազերի վրա թաղանթ է ստեղծում: Այնուհետև մազերն ամրացնում են շատ տաք բռնիչներով: Արդյունքը ցնցող է, վարսերի տեսքը` հիանալի, սակայն հետո պաշտպանիչ թաղանթը դուրս է գալիս, իսկ այրված մազերը մնում են, և կրկնակի լամինացիա ստիպած ես լինում անել ամեն դեպքում:

Առաջարկում ենք տնային լամինացիայի բնական բաղադրատոմս:

Ի՞նչ է անհրաժեշտ`

  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 100 գրամ կոկոսի կաթ, ոչ թե յուղ
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 5 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա

Օգտագործման եղանակը`

Օսլան խառնել կիտրոնի հյութի հետ, խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կոկոսի կաթը և ձիթապտղի յուղը: Տաքացնել, բայց թույլ չտալ, որ եռա: Երբ զանգվածը պնդանա, քսել մաքուր, խոնավ վարսերին, տարածել դրանց ողջ երկայնքով, վրայից կրել պոլիէթիլենային գլխարկ ու փաթաթել սրբիչով: Թողնել 45 րոպե, լվանալ սուլֆատ չպարունակող շամպունով: Էֆեկտը ցնցող կլինի: Վարսերը կդառնան փայլուն, մետաքսյա, ենթարկվող:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031