Բաժիններ՝

Apple-ը կվերացնի օգտատերերի դժգոհության տեղիք տվող սահմանափակումները

Apple-ն օգտատերերին թույլ կտա ծրագրային ապահովման նորացումները ներբեռնել առանց Wi-Fi-ի օգտագործման: Այդ մասին հայտնել է Akket.com պորտալը: iPhone-ների տերերը բազմիցս գանգատվել են այն սահմանափակման համար, որը թույլ չի տալիս նորացնել ծրագրերը եւ ծրագրային ապահովումն՝ օգտագործելով շարժական ինտերնետը:

Այսպես, օրինակ, վերջերս թողարկված iOS 11.3.1 նորացումը կշռում է ընդամենը 38 ՄԲ, սակայն օգտատերերը չեն կարողացել այն տեղակայել առանց Wi-Fi-ին միանալու: Շատերն այս սահմանափակումը համարել են հնացած եւ ընկերությանը խնդրել են վերացնել այն:

Նորամուծությունը կվերաբերի ոչ մայն սմարթֆոններին, այլեւ SIM-քարտեր ունեցող iPad-ներին: Ենթադրվում է, որ նոր հնարավորությունը կհայտնվի iOS12-ում, որն Apple-ը կներկայացնի հունիսի 4-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս