Բաժիններ՝

Հնդկաստանում առնվազն 13 երեխա է զոհվել գնացքին դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով

Հնդկաստանում առնվազն 13 երեխա է զոհվել երկրի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգում գնացքին դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնելէ NDTV հնդկական հեռուստաալիքը:

Հաղորդագրության մեջ նշվում է ութ տուժածների մասին, ընդ որում՝ յոթ երեխաներ օրհասական վիճակում են: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 7-ին Կուշինագարի արվարձանի երկաթուղային գծանցի վրա: Պպրոցական ավտոբուսում եղել է 25 երեխա: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Ավտոբուսում եղած երեխաների մեծամասնությունը տասից ցածր տարիքի են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30