Բաժիններ՝

Գերմանիան հավելյալ 1 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային որպես հումանիտար օգնություն

Գերմանիան լրացուցիչ 1 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային որպես մարդասիրական օգնություն: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք չենք կարող միայնակ թողնել Սիրիայի բնակիչներին»,-գերատեսչությունը մեջբերել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի խոսքը:

Տակավին ապրիլի 18-ին, ելույթ ունենալով Բունդեսթագում, նախարարը հայտնել էր, որ ԳԴՀ-ի իշխանությունները մտադիր են ավելացնել Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը: «Մենք մինչ այժմ տրամադրել ենք ավելի քան 2 մլրդ եվրո եւ պետք է ավելին անենք»,-հայտարարել է նա:

Գերմանիան անցյալ տարի 720 մլն եվրո է հատկացրել Սիրիային որպես հումանիտար օգնություն: 2012 թվականին հակամարտության սկսվելուց հետո ԳԴՀ-ն մերձավորարեւելյան այդ երկրին ընդհանուր առմամբ տրամադրել է 2,2 մլրդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30