
Կալիֆոռնիայի անկախության կողմնակիցներին թույլատրեցին ստորագրահավաք սկսել քվեարկության համար. FoxNews

ԱՄՆ-ից Կալիֆոռնիայի նահանգի անկախության հռչակման կողմնակիցներին թույլատրվել է սկսել ստորագրահավաքը, որն անհրաժեշտ է, որպեսզի սույն հարցը դրվի հանրաքվեի: Ապրիլի 24-ին այս մասին հայտնել է FoxNews հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ նահանգի պետքարտուղար Ալեքս Փադիլիայի որոշումը։
Ինչպես պարզաբանել է հեռուստաալիքը, առաջին փուլում Միացյալ Նահանգների կազմից Կալիֆոռնիայի դուրս գալու կողմնակիցներին կպահանջվի մինչեւ հոկտեմբերի կեսերը հավաքել առնվազն 365 հազար 880 գրանցված ընտրողների ստորագրություն, որպեսզի հանրահարցում անցկացվի այդ միջոցի քննարկման նպատակահարմարության հարցի շուրջը: Հաջողության դեպքում հանրահարցումը կարող է անցկացվել 2020 թվականին ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններին զուգահեռ:
Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենամարդաշատ եւ տարածքի չափով երրորդ նահանգն է, որն ըստ որում առաջատարն է համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Ուշագրավ է, որ 2015 թվականին Կալիֆոռնիայի տնտեսությունն աշխարհում վեցերորդ տեղն է գրավել՝ առաջ թողնելով ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: